Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Շնորհավորում ենք Հարություն Խաչատրյանին

Շնորհավորում ենք Հարություն Խաչատրյանին
09.01.2015 | 13:56

«Իրատես de facto»-ն սիրով շնորհավորում է ՀՀ պետական և միջազգային մի շարք պատկառելի կինոմրցանակների դափնեկիր, «Մովսես Խորենացի» շքանշանակիր, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոբեմադրիչ, սիրող և սիրված ամուսին, հայր, պապիկ, ընկեր, բացառիկ մարդ Հարություն Խաչատրյանին, որն այսօր՝ հունվարի 9-ին, դարձավ 60 տարեկան:

Մաղթում ենք այն ամեն լավագունն ու կարևորը, որոնք կնպաստեն երիտասարդ ու եռանդուն մնալ պրպտուն ստեղծագործողին նաև հետագա բոլոր տասնամյակներում:
Հարություն Խաչատրյանի հետ հարցազրույցը կարդացեք «Իրատես de facto»-ի առաջիկա համարում՝ «...Եվ ոչ միայն մշակույթի մասին» խորագրի ներքո:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Տեսանյութը՝ Տաթև ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Տեսանյութ

Շնորհավորական բացիկ` Հարություն Խաչատրյանին
Դիտվել է՝ 1627

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ